Ադրբեջանում սպանությամբ, մարդկանց առևանգմամբ, դրամաշորթությամբ զբաղվում են ուժային կառույցները

Պաշտոնական, Օրվա լուր | | March 4, 2013 21:14

Ադրբեջանում սպանությամբ, մարդկանց առևանգմամբ, դրամաշորթությամբ զբաղվում են ուժային կառույցների բարձրաստիճան սպաները: Նման սենսացիոն հայտարարությամբ հանդես է եկել Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևը, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

ԶԼՄ-ներին ուղղված վերջին ելույթի ժամանակ Ֆրանսիա արտագաղթած Աբդուլլաևը հայտնել է հատուկ ծառայության այն բարձրաստիճան աշխատակիցների անունները, ովքեր կատարել են նման հանցավոր գործողություններ:
Վերջերս Էլշադ Աբդուլլաևը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված է, թե ինչպես են Պետական պաշտպանության հատուկ ծառայության աշխատակիցները փրկագին ուզում Մահիր Աբդուլլաևի`ռեկտորի եղբոր ազատ արձակման համար:
Նման հայտարարությանը չեն արձագանքել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը, պետական անվտանգության ծառայությունը և դատախազությունը: Մինչդեռ այս կառույցները միշտ իրենց խոսքն են ասել բոլոր այն դեպքերում, երբ իրենց մեղադրել են մարդկանց իրավունքների խախտման կամ լիազորությունների չարաշահման մեջ:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply