Իրանցի կանայք մերկացել են՝ բողոքելով հիջաբի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 20:54

Թուրքական «Radikal»-ը վկայակոչելով «Russia Today» կայքը, գրում է, որ Իրանի կոմունիստական կուսակցության ակտիվիստները և «Ո՛չ կանանց բռնությանը Իրանում» կազմակերպությունը երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հիջաբի:
Ցուցարար իրանցի կանայք դիմել են աշխարհահռչակ ուկրաինական «FEMEN» կանաց կազմակերպության «մերկ բողոքի մեթոդին»: Առանց վերնահագուստի կանայք տեսախցիկների առջև են կանգնել, նրանց մարմիններին գրված են եղել «Իմ մերկությունը իմ բողոքն է» և «Ոչ հիջաբին» արտահայտությունները: Ցուցարարները նշել են, որ բողոքի ակցիան նվիրված է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply