Օրհան Փամուկը դարձել է «Independent» գրական մրցանակի թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 20:38

Անգլիայում շնորհվող արտասահմանյան վեպի «Independent» մրցանակին հավակնող 15 ստեղծագործությունների շարքում ընդգրկվել է նաև թուրք ամենահայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Լռության տուն» վեպը:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ թեկնածուների ցուցակում ընգրկվել է նաև Հալեդ Հալիֆայի «Գովք ատելության» նովելը, որն արգելված է Սիրիայում: Գաղտնի կերպով Սիրիայում տպագրված և հրապարակումից 40 օր հետո արգելված գիրքը պատմում է 1980-ականների Հալեպի և իշխանությունների ճնշումների մասին:
Ապրիլի 11-ին կհրապարակվի եզրափակիչ փուլ անցած 6 թեկնածուի անունները, իսկ մայիսին ընտրված խորհուրդը, որի մեջ ընդգրկված է նաև մեկ այլ թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆակը, կհայտարարի հաղթողի անունը:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply