Հունաստանի վարչապետը Թուրքիայում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 20:00
Այսօր Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Նա Ստամբուլում հանդիպել է վարչապետ Էրդողանի հետ: Այնուհետև կառավարության ղեկավարները մասնակցել են Թուրք-հունական բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության 2-րդ խորհրդակցությանը: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները կարելի է լուծել բանակցային ճանապարհով: Նրա խոսքերով՝ Անկարան և Աթենքը ունեն այն քաղաքական կամք, որն անհրաժեշտ է Կիպրոսի խնդրի կարգավորման համար:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վարչապետ Սամարասը իր հերթին նշել է, որ Կիպրոսի խնդրի լուծումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հունաստանի վարչապետը հայտնել է, որ խորհրդակցության ժամանակ 25 երկկողմ համաձայնագիր է ստորագրվել: Էրդողանն ու Սամարասը կմասնակցեն նաև Թուրք-հունական բիզնես ֆորումին:






Facebook
Tweet This
Email This Post
