Ասորիները պահանջում են անհապաղ աշխատանքից հեռացնել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 17:45
Եվրոպայում և աշխարհի տարբեր հատվածներում ապրող ասորիներն ու նրանց աջակցող հայտնի մտավորականները հայտարարություն են տարածել՝ պահանջելով աշխատանքից ազատել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին, ով ասորիների`1915թ.-ի ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները համեմատել էր «ձեռնաշարժության» հետ։
Հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են մեծ թվով մտավորականներ և քաղական գործիչներ, Թուրքիայի կառավարությունից պահանջվում է անհապաղ աշխատանքից ազատել անհավասակշիռ վարքով և անբարոյական բառապաշարով խոսող Թուրքիայի ԵՄ նախարար Էգեմեն Բաղըշին։
Էգեմեն Բաղըշը 2013-ի հունվարի 16-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Թուրքիայի դեսպանատանն ասորիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ասորիների կողմից ասորական ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները նման են ձեռնաշարժության։






Facebook
Tweet This
Email This Post
