Ձերբակալվել է Սամաթիայի հանցագործը. նա հայ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 17:24

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակումներ գործած անձին: Պարզվել է, որ հանցագործը ծագումով հայ Մուրադ Նազարյանն է: Ֆաթիհ վարչական շրջանում սպանված Մարցա Քյուչյուքի պայուսակի վրա մնացած արյան հետքերը համեմատվել են Մուրադ Նազարյանի արյան հետ, որի արդյունքում արձանագրվել է դրանց նույնությունը: Հանցագործին ճանաչել են նաև նրա հարձակումներին ենթարկված անձինք, ինչպես նաև ականատես վկաները:

Ոստիկանական բաժանմունքում անցկացված հարցաքննության ժամանակ Նազարյանը իր մեղքը չի ընդունել: Պարզվել է, որ վերջինս գործազուրկ է և երկու ամիս առաջ, թողնելով իր աշխատանքը թեյի այգիներում, նախընտրել է զբաղվել գողությամբ՝ որպես զոհ ընտրելով տարեց կանանց:

 

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply