Անգլիական խորհրդարանը քրդական կոտորածները որպես ցեղասպանություն է ճանաչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 17:22

  «BBC Türkçe»-ի կայքում հրապարակված լուրի համաձայն՝ Անգլիական խորհրդարանը որոշել է պաշտոանապես ճանաչել «Քրդական ցեղասպանությունը»: Որոշումը վերաբերվում է Իրաքում Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին քրդերի դեմ իրականացված Էնֆալ օպերացիայի շրջանակներում տեղի ունեցած կոտորածին: 1988 թվականին մոտ 200 հազար քուրդ զոհ է գնացել այս գործողություններին: Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի նախագահ Նաչիրվան Բարզանին գոհունակությամբ է ընդունել անգլիական խորհրդարանի կայացրած որոշումը:

Որոշման ընդունման ուղղությամբ աշխատանքներ տարած Անգլիայի աշխատավորական կուսակցության պատգամավոր Ժերեմի Քորբայը նշել է, որ այս որոշման համար երկար են աշխատել, ինչպես նաև ընդգծել է Իրանի և Իրաքի միջև պատերազմի ընթացքում Անգլիայի՝  Իրաքին ցուցաբերած օգնության փաստը:

Նշենք, որ ավելի վաղ Շվեդիան և Նորվեգիան ևս Իրաքում տեղի ունեցած կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply