Իսրայելը մեղադրվել է «ռասիզմի» մեջ «միայն պաղեստինցիների համար» ավտոբուսներ շահագործման հանձնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 17:20

Իսրայելը մեղադրվել է ռասայական խտրականության մեջ «միայն պաղեստինցիների համար» ավտոբուսներ շահագործման մեջ դնելու համար, այն բանից հետո, երբ Իսրայելի բնակչությունից բողոքներ էին եղել սովորական ավտոբուսների անվտանգության վերաբերյալ:

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ երկու նոր ավտոբուսային գծեր կստեղծվեն գրավված արևմտյան սահմանի և Իսրայելի միջև երթևեկությունը ապահովելու համար, ինչը նրա կարծիքով առաջընթաց է տրանսպորտի ոլորտում: Աջակողմյան խմբավորումները այս քայլը բնութագրել են որպես ռասիստական:

Ձախակողմյան թևին պատկանող Haaretz օրաթերթի տվյալներով՝ նախարարը այս գծերը բացել է սովորական ավտոբուսներով պաղեստինցիների հետ միասին երթևեկելու վտանգավորության վերաբերյալ Իսրայելի բնակչության կողմից հնչած բողոքներից հետո:

Տրանսպորտի նախարարի խոսքերով նոր ավտոբուսները կբարելավեն տրանսպորտային ծառայության վիճակը և կպաշտպանեն պաղեստինցիներին թանկ գներով աշխատող անօրինական ավտոբուսներից օգտվելուց:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply