Բուդիստ վանակնները, ոտաբոբիկ անցնելով կրակի վրայով, նշել են գարնան գալուստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 17:13

Սովորաբար գարնան գալուստը նշվում է տունը մաքրելով, սակայն ճապոնացի բուդիստ վանականները ոչ արդիական ձևով են նախընտրում նշել եղանակի փոփոխությունը:

Որպես Hiwatari-matsuri կրոնական արարողության մի մաս՝ բուդիստ վանականները ոտաբոբիկ անցնում են կրակի բոցերի վրայով՝ այդ կերպ մաքրագործելով իրենց մարմինը դժբախտություններից, ինչպես նաև աղոթելով առաջիկա եղանակի ապահովության համար:

Ծեսը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մարտի սկզբին հազարավոր վանականների մասնակցությամբ, ովքեր ձմռան ավարտը նշում են՝ անցնելով կրակի փորձությունը:

Կրակը վառվում է բուդիզմի հիմնական ուղղություն հանդիսացող Սինգոն բուդիզմի հետևորդների կողմից: Արարողության ժամանակ օգտագործվում է նաև սուր, որը չարի հետ կապերը խզելու խորհուրդ ունի:

Արարողության ժամանակ վանականների մի մասը նետեր է արձակում չարի դեմ պատնեշ կառուցելու համար, մինչ մյուս վանականները եռացող ջրի մեջ թրջած եղեգի ճյուղերով մտրակում են իրենց:

Վանականները հատուկ խորհրադանշաններ են իրենց հետ անցկացնում շիկացած ածուխների վրայով, իսկ երբ կրակը հանգչում է, արարողության հանդիսատեսներին ևս թույլատրում են անցնել դրա վրայով՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply