Մեկնարկել են Հռոմի պապի ընտրության նախապատրաստական աշխատանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 17:00

Երկուշաբթի Վատիկանում կաթոլիկ կարդինալների հանդիպման ընթացքում քննարկվեց հաջորդ պապի ընտրության հարցը:

Դռնփակ հանդիպումների ընթացքում կարդինալները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ և ի վերջո կայացնել իրենց ընտրությունը:

Պապի ընտրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Ընտրությունից մի քանի օր անց նա պաշտոնապես կստանձնի պաշտոնը:

Նախորդ ամիս  Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը ցնցել էր ողջ կաթոլիկ համայնքը: Վերջին 600 տարվա մեջ նա առաջինն էր, ով հրաժարական է ներկայացրել:

Համաժողովների օրակարգի կարևոր հարցերից է, թե ինչ մարտահրավերների է դեմ առնելու հաջորդ  հովվապետը:

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply