Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրվել են աննախադեպ թվով թեկնածուներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 16:55

Նոբելյան ինստիտուտի տեղեկացմամբ այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների թիվը հասել է աննախադեպ ցուցանիշի: Ներկայում  կան  259 թեկնածուներ՝ 209 անհատներ և 50 կազմակերպություններ:

Մինչ այս ռեկորդային էր համարվում 2011թ. թեկնածուների թիվը, որը հասնում էր 241-ի:

Թեկնածուների ցուցակը գաղտնի կպահվի 50 տարի:

Թեկնածուների շարքերը հիմնականում համալրված են կառավարական աշխատակիցներով, պատգամավորներով, համալսարանների պրոֆեսսորներովվ և միջազգային կազմակերպությունների անդամներով:

Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետն էր փետրվարի 1-ը:

5 անդամից բաղկացած Նորվեգական նոբելյան կոմիտեն իր ընտրության արդյունքը կհայտարարի հոկտեմբեր ամսվա սկզբին: Մրցանակի հանձման արարողությունը համաձայն ավանդույթի տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ բարեգործ, Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան տարեդարձին:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply