Բարաք Օբամայի եղբայրը մեղադրվում է կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 17:05

ԱՄՆ նախագահի ավագ եղբոր` Քենիայի  քաղաքական  գործիչ 55-ամյա Ռոյ Մալիկ Օբամայի 12 կանանցից 2-ն ամուսնուն մեղադրում են  ընտական բռնության ու այլասերության մեջ:

Ռոյ Մալիկ Օբաման որոշել է մասնակցել ազգային ընտրություններին` երկրի շրջաններից մեկի նահանգապետի պաշտոնի համար: Այդ նպատակով  գունագեղ բուկլետներ է բաժանել, որտեղ ինքն իր անվանի արյունակցի հետ է` Սպիտակ տանը, իսկ դրանում զետեղված ուղերձում ասվում է.”Մալիկ Օբաման միջազգային կապեր ունի, որով  կարող է նոր գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցելու համար ներդրողներ գտնել”:

Սակայն, իշխանության վերաբերյալ Մալիկի երազանքները կարող են չիրականանալ իր հարեմի դժգոհության պատճառով:

12 կին ունեցող նորաթուխ քաղաքական գործիչը ձեռք է բարձրացնում նրանց , կամ` առնվազն նրանցից 2-ի վրա: Բացի այդ, կանայք հավատացնում են, որ վերջին կնոջը նա գայթակղել է երբ աղջիկը 17 տարեկան էր, ինչը հակասում է երկրի օրենսդրությանը:

Նրա նախընտրական շտաբի աշխատակիցները ևս բողոքել են գործատուից, քանի որ նա վճարում է շաբաթական 7,5 դոլարից ոչ ավելի ու, բացի այդ, չի ապահովում լիարժեք սնունդով: Եթե Մալիկ Օբաման զբաղեցնի ցանկալի պաշտոնը, ապա նրա տարեկան աշխատավարձը 150 000 դոլար կլինի, իսկ նման գումար աշխատելու համար, Քենիայի շարքային քաղաքացին պետք է աշխատի 66 տարի:

Ինքը` Բարաք Օբաման,  գերադասում է չմեկնաբանել իր բազմաթիվ հարազատների անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները:

Դիտվել է 1845 անգամ:
Print Friendly

Leave a Reply