Ժորա Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 16:45
Ֆուտբոլի Ուզբեկստանի առաջնության մեկնարկային տուրում գոլի հեղինակ է դարձել Տաշքենդի «Պախտակորի» կազմում հանդես եկող Ժորա Հովհաննիսյանը: «Պախտակորը» սեփական հարկի տակ կայացած խաղում 2:0 հաշվով հաղթել է «Նովբահորին»:
Հովհաննիսյանը «Պախտակորի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել և աչքի ընկել 37-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը պաշտոնական հանդիպումներում գոլերի հաշիվն է բացել իր նոր թիմի կազմում: Նա փոխարինվել է 69 րոպեին:
Տեխնիկական արդյունքներ
«Պախտակոր» – «Նովբահոր»՝ 2:0
Իգոր Սերգեև, 20 Ժորա Հովհաննիսյան, 37






Facebook
Tweet This
Email This Post
