Սիբիրի սառցե մարաթոնի մասնակիցները վազել են աշխարհի ամենախոր լճի սառած մակերեսի վրայով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 16:49

Սիբիրի զրոից ցածր ջերմաստիճանում և աշխարհի ամենախոր լիճը ընկնելու հավանականությամբ մարաթոնին կարող էին մասնակցել միայն շատ վճռական մարզիկները:

Երեկ Բայկալի միջազգային սառցե մարաթոնին մասնակցում էին ընդամենը 100 վազորդներ: Մասնակիցները հատուկ մեխերով կոշիկներ էին կրում Սիբիրում գտնվող Բայկալ լճի սառցե մակերեսի վրայով իրենց ընթացքը հեշտացնելու համար:

Մարաթոնի կազմակերպիչները նախօրոք արբանյակի միջոցով ուսումնասիրել էին լճի վրայով անցնող հնարավոր վազքուղիները, սակայն հատուկ մասնագետների կողմից վերջնական ուղին որոշվել էր մարաթոնի մեկնարկից անմիջապես առաջ:

Այս յուրօրինակ միջոցառումը արդեն իններոդ տարին է ինչ կազմակերպվում է  և գրավում է մասնակիցներ աշխարհի տարբեր հատվածներից:

Մարաթոնի վազքուղու 10 կմ հատվածը անցնում էր լճի ողորկ սառույցի վրայով, իսկ մյուս մասը՝ մի փոքր ձյունով ծածկված մասով:

Մարաթոնը տեղի էր ունենում փոքր քաղաք Լիստվյանկայի մոտակայքում, որտեղ օդի ջերմաստիճանը -12C-ից ցածր էր:

Մոսկվաբնակ 46-ամյա ամերիկացի Ջեֆ Ռեմսին, ով երկրորդ տարին է, ինչ մասնակցում է մարաթոնին, հայտնում է, որ այն իրոք շատ դժվար է:

Մարաթոնի վերջնագիծը երեք ժամ յոթ րոպեում առաջինը հատեց տեղացի վազորդ Սերգեյ Կալաշնակիովը:

 

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply