Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի (խորհրդարան) նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 4, 2013 15:23

Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Դաշնային խորհրդի (ԱԴԽ, խորհրդարան) նախագահի Դուբայի նստավայրում հանդիպում ունեցավ ԱԴԽ նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ:

Հանդիպման սկզբում ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահը խնդրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել վերընտրվելու կապակցությամբ իր շնորհավորանքները:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ եւ ԱՄԷ միջեւ հարաբերություններին, մասնավորապես` խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՄԷ ԱԴԽ նախագահը բարձր գնահատեց հայ-էմիրաթյան հարաբերությունների մակարդակը եւ հայտնեց ԱՄԷ իշխանությունների պատրաստակամությունն այն զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ` ընդգծելով հայ համայնքի կարեւոր ներդրումը ԱՄԷ տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի զարգացման գործում:

ՀՀ դեսպանի եւ ԱՄԷ ԱԴԽ նախագահի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդարանական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության մասին իրավական փաստաթղթի ստորագրման շուրջ:

Այդ կապակցությամբ, նախագահ ալ-Մրրին վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԱՄԷ այցի հրավերը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply