Պակիստանում ռումբի պայթյունից զոհվել է 45, վիրավորվել 149 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 15:20

Պակիստանի առևտրական կենտրոն համարվող Կարաչի քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ կիրակի օրը քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 45 և վիրավորվել 149 մարդ: Տուժածների թվում կան կանայք և երեխաներ:

Ըստ տեղեկությունների պայթյունը տեղի է ունեցել շիաների մզկիթի մոտակայքում, ինչը ապացուցում է այն փաստը, որ սունիների խմբավորումների հարձակումները կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գնալով աճում են:

Ոստիկանության աշխատակցի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ երեկոյան աղոթքից հետո մարդիկ դուրս էին գալիս մզկիթից:

Ականատեսի խոսքերով պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ փլուզվել են հարակից կառույցների պատշգամբները և այրվել մոտակայքում գտնվող որոշ խանութներ:

Ոչ ոք պայթյունի պատասխանատվությունը դեռևս չի ստանձնել, սակայն կասկածներ կան, որ այն կազմակերվել է ալ-Քաիդայի և Թալիբան շարժման կողմից, քանի որ նրանք նախկինում ևս հարձակումներ են գործել շիաների նկատմամբ՝ նրանց հերետիկոսներ անվանելով:

Սունիների զինված խմբերը վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հարձակումներ են գործել շիա մահմեդականների նկատմամբ, ովքեր կազմում են Պակիստանի 180 միլիոն բնակչության 20 տոկոսը:

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply