“Բարևը հեղափոխեց քաղաքական դաշտը “

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2013 14:27

“Նախկին ընտրությունների   համեմատ  հետընտրական հանրահավաքներն  ընգրկել են  հանրապետության  ողջ  համայնքներն ու գյուղերը: Ընթանում են  ակտիվ  քննարկումներ,  եթե  մինչև  վերջին  պահը  պարզ  չէր,  թե  ինչ ուղղությամբ  կգնա  երկրորդ տեղը զբաղեցրած  թեկնածուն, ապա այսօր  հայտնի դարձավ, որ  նա  դիմելու է ՍԴ: Կարծում եմ,   նրա  քայլերը  կատարվում են  օրենքի սահմաններում,  եթե  մինչ այդ  որոշակի կոչերի էինք  ականատես  լինում,  այլ  կոչեր էին  հնչում, այս  անգամ  նման  կոչեր “Ժառանգության’’  առաջնորդի  կողմից  չենք  լսում: Իրականացվող  քայլերը  օրենքների,  իրավունքների, Սահմանադրության  դաշտում են , ինչն այդ առումով,  նոր  խոսք է” ,-այսօր “Հայելի’’  ակումբում  հայտարարեց ՀՀԿ խմբակցության  անդամ Արտակ Դավթյանը:

Բանախոսն առաջարկեց, առհասարակ  բառապաշարից  հանել  հաղթող-պարտվող  բառերը, քանի որ ՀՀԿ  կողմից  տրվող  բոլոր  գնահատականներն ունեն  իրավական  հիմք.”մենք  ունենք  ընտրությունների արդյունք և  ընտրված  նախագահ “:

Մինչդեռ ընդդիմադիր բանախոսը ՝ “Ժառանգություն “ կուսակցության  անդամ Ստյոպա Սաֆարյանը,   հաղթանակած նախագահի  վերաբերյալ իր համոզմունքն ունի. ”Իշխանությունն այս  ընտրություններում միայն  մի  բանում  ճիշտ դուրս եկավ, այն, որ  պայքարը  երկրորդ  տեղի  համար էր, իսկ  երկրորդ  տեղը  զբաղեցրել է իշխանության  թեկնածուն”:

Ս.Սաֆարյանը Ր.Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի  կազմակերպած հանրահավաքների միջև եզրույթներ  չի  տեսնում: Ըստ  նրա, եթե ՀԱԿ առաջնորդը քաղաքական դաշտը  բաժանում էր  սև ու սպիտակի, ապա  Ր.Հովհաննիսյանը  բռնության  ոչ  մի  կոչ  չի հնչեցնում, այդ առումով “Բարևը հեղափոխեց քաղաքական  դաշտը ‘’:

“ Անկախի “ հարցին, թե  ինչու ընտրատեղամասերում  Ր.Հովհաննիսյանի վստահված անձինք սակավաթիվ էին, իսկ հանձնաժողովների  “ Ժառանգության”   անդամներն,  այնուհանդերձ ստորագրեցին արձանագրությունների  տակ, Ս.Սաֆարյանը  պատասխանեց.

-Նրանք, ովքեր  պետք է վերահսկողություն  սահմանեին տեղամասերում,  գումար էին  պահանջում մեզանից, այդ առումով  վստահված անձինք  քիչ էին,  մեծամասամբ համախոհներն էին: Եվ  հետո,  մենք վստահ էինք, որ ՀԱԿ, ՀՅԴ ներկայացուցիչները կվերահսկեն քվեարկության  ընթացքը:Ինչ  վերաբերում է  հանձնաժողովի անդամի  կողմից  արձանագրության  տակ  ստորագրման փաստին, ապա եթե ահաբեկում են  քեզ ու ապառնում  ընտանիքիդ  անդամներին, այլ  ելք  չի  մնում:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply