Խարդախության համար մեղադրվողը ոստիկանություն է ներկայացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 13:57

Մարտի 2-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Ռադիկ Ե.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանքը:
Ռադիկ Ե.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply