Վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 13:54
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 1-ին, ժամը 23.10-ի սահմաններում, անհայտ անձը վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել էր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան վթարի պահին վարել է Ա. Թառլոյանը:
Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
