Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած գողության դեպքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 13:42
2012 թ. դեկտեմբերի 13-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի արհեստանոցից էլեկտրական շարժիչներ և սարքավորումներ են գողացել՝ սեփականատիրոջը պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Վահրամ Ս.-ն :
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնը մասամբ առգրավված է:
Վահրամ Ս.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
