ՄԻԱՎ վարակակիր նորածինը բուժվել է. հետազոտողներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 13:28
Կիրակի գիտնականներն ասել են, որ իրենց հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ով ծնված երեխայի: Նրանք դա նախընտրում են անվանել գործառնական, այլ ոչ թե լիակատար բուժում:
Վիրուսն ամբողջովին չի ոչնչանում երեխայի օրգանիզմից: Նրա ներկայությունը հասնում է այնքան չնչին մակարդակի, որ մարմինը կարող է այն վերահսկել առանց հետագա դեղորայքային բուժման:
Մինչ այժմ միակ հիվանդը, որը ամբողջովին ապաքինվել է, այսպես կոչված, ՛՛Բեռլինյան հիվանդն՛՛ է: ՄԻԱՎ-ի դեմ բնականորեն դիմադրողականություն ունեցող հազվագյուտ դոնորի ոսկրածուծի պատվաստում ստանալուց հետո հիվանդը բուժվել է ՄԻԱՎ-ից և արյան քաղցկեղից: Հարկ է նշել, որ պատվաստումը միտված էր բուժելու միայն արյան քաղցկեղը:
Սակայն վերջին դեպքում բժիշկները նորածնին տվել են սովորական ՄԻԱՎ-ի բուժման համար կիրառվող դեղամիջոց: Միակ բանը, որ փոփոխվել է , դեղորայքի ընդունման դոզան է և հաճախականությունը:






Facebook
Tweet This
Email This Post
