Քենիայում նախագահական ընտրությունների մեկնարկից առաջ ոստիկաններ են սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 13:25

Երկուշաբթի առավոտյան Քենիայում  ընտրատեղամասերն  իրենց դռներն են բացել ընտրողների առջև:

Նախագահական նախորդ ընտրությունները անց էին կացվել հինգ տարի առաջ: Այն ժամանակ բռնություններին զոհ դարձավ  ավելի քան 1100 մարդ: Այս անգամ նույնպես նախընտրական շրջանը խաղաղ չի ընթացել: Ընտրություններից մի քանի ժամ առաջ Մոմբասա քաղաքում զոհվել են հինգ ոստիկաններ:

Քաղաքներում ընտրատեղամասերի առջև մի քանի հարյուր մետրանոց հերթեր են գոյացել, և չնայած ընտրատեղամասերը բացվելու էին միայն ժամը 06:00-ին, ընտրողների մի մասը 04:00-ից շտապել էին հերթ պահելու և իրենց մասնակցությունը ունենալու պատմական այս ընտրությանը:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply