Ընդունվում են հայտեր Շտուտգարտ 2013 անիմացոն փառատոնի համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 4, 2013 13:19

Ռոբերտ Բոսխի անվան միջազգային համագործակցության հիմնադրամի և ՌեԱնիմանիա կինոփառատոնի հաջող համագործակցության արդյունքում   Շտուտգարտ 2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է:

Մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդ անիմատորները, ռեժիսորներն ու պրոդյուսերներն, ովքեր ունեն բազային կրթություն կինեմատոգրաֆիայի բնագավառում և ավարտին հասցված առնվազն երկու աշխատանք (վիդեո արվեստ, կարճամետրաժ ֆիլմ, տեսահոլովակ), կարող են իրենց ծրագրերով մասնակցություն ունենալ փառատոնին: Հայտերի ընդունման վերջնաժամկենտ է 2013թ. մարտի 11-ը:
Մանրամասն տեղեկությունների և  հայտերի համար կարող եք դիտել  հղումը:
Դիմումներն ուղարկելիս խնդրում ենք ուղարկել նաև applications@reanimania.com էլեկտրոնային հասցեին:
Հարկ է նշել, որ 2012-ին իրենց գործերը փառատոնին են ներկայացրել 12 հայ անիմատորներ, որոնցից 5-ը մեկնել են Շտուտգարտ և մասնակցել փառատոնին: Այս տարի` համաձայն փառատոնի կազմակերպիչների տրված տվյալների, Հարավային Կովկասից Շտուտգարտ կմեկնեն 4-5 անիմատորներ:
ՌեԱնիմանիան բոլոր մասնակիցներին մաղթում է հաջողություն և մեծ հաղթանակներ:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply