Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 12:48

Մարտի 3-ին, ժամը 18.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրո թաղամասի թիվ 215 շենքի բնակիչը, գտնվելով անսթափ վիճակում, սպառնում է պատշգամբից ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել 5 հարկանի շենքի 3-րդ հարկի պատշգամբից:

Ոստիկանների և փրկարարների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 1957 թ. ծնված Սերժիկ Էդմոնդցի ինքնասպանության փորձը:

 

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply