Հրդեհ` Բուսաբանական այգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 12:31

Մարտի 3-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Բուսաբանական այգում, այրվում են թփուտներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.15-ին: Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:

Ժամը 18.18-ին կրկին անգամ տեղեկատվություն է ստացվել, որ այգում նկատվել է հրդեհի նոր օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.26-ին, մարվել` 18.30-ին:

Այրվել են 300 քմ թփուտներ:

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply