Սպարապետի ծննդյան օրն ուսանողները կայցելեն Վ. Սարգսյանի անվան զորամաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 11:43

Մարտի 5-ը ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը կազմակերպել են մի շարք միջոցառումներ։

    Ծրագրի շրջանակներում համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի շուրջ 50 ուսանողներ մարտի 5-ին կայցելեն Վ. Սարգսյանի տուն-թանգարան, Վ. Սարգսյանի անվան զորամաս։ Ուսանողները զորամասում հանդես կգան համերգային ծրագրով, զորամասի գրադարանը կհամալրեն նոր գրականությամբ։ Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին կշնորհվեն պատվոգրեր և հուշանվերներ:

  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply