Փրկարարները ձյան մեջ արգելափակված 8 ավտոմեքենա են դուրս բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 11:34

Մարտի 3-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր-Հնաբերդ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արգելափակումից դուրս է բերվել Ա. Սերոյանին պատկանող “ՈՒԱԶ” մակնիշի 23 ՕՕ 422 պետհամարանիշի ավտոմեքենան, որում եղել է չորսամյա վատառողջ երեխա:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս ավտոմեքենաները ևս արգելափակումից դուրս բերելու համար: Ժամը 13.20-ի դրությամբ արգելափակումից դուրս է բերվել 2 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները շարունակում են ընթացքը դեպի Հնաբերդ գյուղ` արգելափակված ավտոմեքենաները դուրս բերելու համար:

Ժամը 14.08-ի դրությամբ Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհից արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա:

Ժամը 14.12-ին և 14.40-ին մի շարք քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բերքառատ և Ծաղկահովիտ գյուղերի ավոտճանապարհին նույնպես ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Ժամը 15.33-ին և ժ.16.27-ին հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 8 ավտոմեքենա:

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply