Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 11:26

Մարտի 4-ին, Ժամը 01.26-ին, տեղական ժամանակով ժամը 00.59-ին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38,480 և արևելյան երկայնության 46.750:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է նաև  Մեղրիում` 3 բալ ուժգնությամբ:

 

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply