1-ին մանկապատանեկան հրշեջ-փրկարարական մրցաշարը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 10:54

ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր` մարտի 4-ին, ժամը 14.00-ին Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում  անցկացվելու է պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը։

Մրցաշարի հիմնական նպատակն է հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար։

Ծրագրում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում է դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար և 7 մասնակից:

Մրցաշարում ընդգրկված են հետևյալ ձևերը՝

1.Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1)            փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից,

2)            անցում զուգահեռաձողերի վրայով,

3)            վազք գերանի վրայով,

4)            անցում թունելի միջով,

5)            մարտական հագուստի հագնելը:

2.Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում (յուրաքանչյուր թիմից 1 մասնակից), որին իր մեջ ներառում է՝

1)            տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում,

2)            կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում,

3)            արյունահոսության դադարեցում:

3.Պատի կայծակնաթերթի հրապարակում (մասնակցում է ամբողջ թիմը):

Մրցաշարի մրցավարական կազմի մեջ ընդգրկված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ:

Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ ԱԻՆ դիպլոմներով:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply