«Շիրակ կենտրոնն» իրականացրեց վառելափայտի բաժանման ևս մեկ բարեգործական ձեռնարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2013 10:52

Անցած ամսին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և գործընկերների նախաձեռնությամբ, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են բաժանել Գյումրու տնակներում բնակվող սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:

Այսօր վառելափայտ տրմադրվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտնիքիների և կրկին` վագոն-տնակներում գործող Գյումրու արտադպրոցական կենտրոնին` նախկին պիոներպալատին:
Ավելացնենք, որ նախորդ երեք ամիսներին «Շիրակ կենտրոնը» արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել և Գյումրու անօթևան ու անապահով մոտ 100 առավել կարիքավոր ընտանիքների բաժանել է ավելի քան 1000 պարկ վառելափայտ:
Վառելափայտի բաժանման հերթական բարեգործական ձեռնարկի և տնակային ավանների բնակիչների մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply