Փչովի տիկնիկի հետ դավաճանության համար իտալուհին ամուսնալուծություն է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 8:51

Մանտույայում բարմեն կինը 23 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան է պահանջում: Կինը պետծառայող ամուսնուն դավաճանության մեջ է մեղադրել: 48-ամյա կինը վաղուց էր նկատել, որ ամուսինն արդեն իրեն անկողնում չի փնտրում, ինչի մասին նա անգամ ընկերուհուն էր պատմել ու հավելել, որ լուրջ կասկածներ ունի ամուսնու դավաճանության վերաբերյալ:  Դրանից հետ նա սկսեց իր հետախուզությունը: Մի անգամ  երեկոյան, վերադառնալով տուն, ամուսնուն “բռնացրեց” իրենց մահճում սեքսով զբաղվելիս:

Մեծ էր կնոջ զարմանքը, երբ նա հայտնաբերեց, որ ամուսնու սիրուհին սեքս-շոփից գնված 30-եվրոյանոց փչովի տիկնիկ է:

Դատական պարզաբանումների ժամանակ  պարզվեց, որ ամուսինը “սիրուհուն” մեքենայի բեռնախցիկում էր պահում ու անհրաժեշտության դեպքում  փչում նրան:

Ամուսնալուծության  գործընթացքում  սեքսը փչովի տիկնիկի հետ հավասարարժեք է ամուսնական դավաճանությանը,  ուստի  ամուսինը մեղավոր է ճանաչվել: Դրա համար նա ոչ միայն ալիմենտ է վճարելու նախկին կնոջը, այլև դրամական փոխհատուցում  պատճառված բարոյական վնասի դիմաց:

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply