Կիմ Չեն Ինն Օբամային խնդրել է զանգել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 7:41
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Բարաք Օբամային խնդրել է զանգել իրեն: Լուրը մարտի 3-ին ABC-ի հարցազրույցում հայտնել է բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, որը վերջերս էր այցելել Հյուսիսային Կորեա ու հանդիպել երկրի առաջնորդի հետ:
Ռոդմանը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը հավատացրել է, որ Միացյալ Նահանգների հետ պատերազմել չի ցանկանում.”Նա ցանկանում է, որ Օբաման իրեն զանգահարի”,-ասել է նախկին բասկետբոլիստը ու հավելել, որ Կիմ Չեն Ինը ինչպես և Օբաման,սիրում է բասկետբոլ, որը կարող է երկխոսության հրաշալի առիթ դառնալ:
Ռոդմանը փետրվարի վերջին էր այցելել ԿԺԴՀ: Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ նրանք միասին դիտել են Հյուսիսային Կորեայի հավաքականի ու Harlem Globetrotters ամերիկյան ցուցադրական թիմի բասկետբոլային խաղը:
Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից հետո Ռոդմանը հայտարարել է, որ “նրա բարեկամն է ողջ կյանքում” ու սեր խոստովանել Հյուսիսային Կորեայի ժողովրդին:
ԱՄՆ դեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանությունից, ասելով, որ Ռոդմանը Հյուսիսային Կորեա է այցելել որպես մասնավոր անձ:






Facebook
Tweet This
Email This Post
