Իսպանիայի թագավորը վիրահատվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 7:23
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ինը մադրիդյան հիվանդանոցներից մեկում վիրահատվել է, վերացրել են նրա միջողնային ճողվածքը:
Թագավորական ընտանիքի մամլո-ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ վիրահատությունը հաջող է ավարտվել, սակայն վերականգնողական փուլը կերկարաձգվի 2 ամսից մինչև կես տարի:
Այս վիրահատությունը Իսպանիայի թագավորի համար վերջին 12 ամսում 4-րդն է: Իսկ ընդհանուր առմամբ, նա 12 վիրահատություն է տարել: 2011-ին նրա ծնկահոդն են փոխարինել, իսկ 2010-ին հեռացրել են բարորակ ուռուցքը:
Խուան Կառլոս I-ինը ծնվել է 1938-ի փետրվարի 5-ին, Հռոմում: Նա գահ է բարձրացել 1975-ին, գեներալ Ֆրանկոյի մահից 2 օր անց, որը խուան Կառլոս I-ին նշանակել էր իր հետնորդ:






Facebook
Tweet This
Email This Post
