Մեքսիկայի հյուսիսում ցրտից 28 մարդ է մահացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 6:36
Մեքսիկայի հյուսիսում եղանակի կտրուկ անկման պատճառով 28 մարդ է մահացել, 300-ն էլ` տուժել: Նրանց մեծ մասն այրվածքներ է ստացել կամ էլ թունավորվել շմոլ գազից:
Դժբախտությունների պատճառը հիմնականում վառարանների ու տաքացուցիչների սխալ կիրառումն է: Գիշերը Չիաուաու նահանգում ջերմաստիճանը -13 աստիճանի է հասնում և ձյուն է տեղում:Իշխանությունները նոր սառնամանիքների են սպասում, հետևաբար` նոր զոհեր ու տուժածներ կլինեն: Բնակիչներին կոչ է արվում հետևել հրշեջ անվտանգության կանոններին:
2012-ին նույն ժամանակաշրջանում սառնամանիքը սպանեց 22 մարդու, տուժեց 200 բնակիչ:






Facebook
Tweet This
Email This Post
