Չինաստանում երկրաշարժ է եղել. 30 մարդ վիրավորվել է, ավերվել 1,7 հազար տուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 6:26
Չինաստանի հարավ-արևմուտքում, Յուննան նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով 30 մարդ վիրավորվել է. նրանցից 3-ի վիճակը ծանր է գնահատվում: Էրյուանում կիրակի տեղի ունեցած երկրաշարժը 5,5 մագնիտուդ հզորության է եղել: Առաջին ցնցմանը հաջորդել է ևս 34 հետցնցում: Նահանգի ադմինիստրացիայի տվյալներով, ընդհանուր առմամբ տուժել է 92 հազար տեղաբնակ, նրանցից 12 հազարը տարհանվել է: Ավերվել է 1781 տուն, վնասվել 83434 շինություն, այդ թվում` դպրոցներ: Շարքից դուրս են եկել էլեկտրա- և ջրամատակարարման համակարգերը, խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
Աղետի գոտի է ուղարկվել 3 հազար վրան, ծածկոց ու տաք հագուստ:






Facebook
Tweet This
Email This Post
