Քենիայում նախագահական ընտրություններ են անցկացվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 6:05

Քենիայում այսօր նախագահական ընտրություններ են: Իրավապահները նախազգուշացնում են հավանական անկարգությունների մասին:

Սրանք երկրի նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ընտրություններն են:

Հիմնական օրենքը կրկին է գրվել` նպատակ ունենալով թույլ չտալ ազգամիջյան  բախումներ ու բռնություններ, որոնք հետևել են նախորդ նախագահական ընտրություններին: 5 տարի առաջ, ընտրություններից հետո ծավալված անկարգությունների հետևանքով  ավելի քան 1000 մարդ զոհվեց: Ենթադրվում է, որ հաղթանակի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռաիլի Օդինգին ու փոխվարչապետ Ուհուրու Քենիքաթին, որին Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկության դեմ հանցագործության մեջ: Մեղադրանքներն առաջադրվել են նախորդ ընտրություններից հետո ծագած ազգամիջյան  բախումների պատճառով:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply