Իսրայելացի զինվորը անարգել է Ղուրանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2013 1:45
Իսրայելացի զինվորը խանգարել է Ղուրան ընթերցել Ալ-Աքսա մզկիթի բակում հավաքված պաղեստինցի աշակերտուհիներին, այնուհետև ոտնահարել է աղջիկներից մեկի ձեռքից ընկած սուրբ գիրքը: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Ալ-Աքսա մզկիթի Մշակույթային ժառանգության հիմնադրամի և ինստիտուտի փոխանցած տեղեկությունը, գրում է, որ աղջիկների բղավոցները լսելով դեպքի վայր են եկել հավատացյալ տղամարդիկ, որոնք այդ պահին աղոթել են մզկիթի արևմտյան դարպասների մոտ:
Եթե իսրայելացի զինվորը չկարողանար փախչել դեպքի վայրից, հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այս միջադեպը, քանի որ պաղեստինցիների վրդովմունքն ու բարկությունը անսահման է եղել: «1948 թվականի պաղեստինյան իսլամական շարժման» առաջնորդ Ռաիդ Սալահը հայտարարել է, որ իսրայելացի զինվորի արարքը սադրանքի է ենթարկում իսլամական համայքնին:






Facebook
Tweet This
Email This Post
