Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2013 1:41

Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ հանդիպմանը մասնակցել են Մինսկի խմբի համանախագահներից Յան Կելին ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը Ռուսաստանից և Ժակ Ֆորը Ֆրանսիայից, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործաղ նախագահի ներկայացուցիչ Անժեկ Կասպրչիկը:
Համանախագահները իրենց անհանգստությունն են հայտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կապացությամբ: Մամեդյարովը ընդգծել է, որ ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դուրս բերի իր զինված ուժերը « օկուպացված տարածքներից»:
Սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն նաև ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբադյանի հետ:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply