Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 3, 2013 22:02
03 փետրվարի 2013թ., ք.Երեւան: Փետրվարի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
Դիտվել է 1363 անգամ:





Facebook
Tweet This