Հանցագործը, ճամպրուկի մեջ թաքնվելով, փորձել է փախչել վենեսուելական բանտից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 14:53

Վենեսուելայի բանտերում արգելվել է ճամպրուկներով մուտքը այն բանից հետո, երբ բանտապանները բացահայտել են ճապրուկի մեջ թաքնվելու միջոցով փախուստի փորձ կատարած հանցագործին:
Կիրակի օրը մարդասպանության մեջ մեղադրվող, 160 սմ հասակ ունեցող Գավինսոն Գարսիան մտել էր իր ընկերուհու կողմից բանտ բերված ճամպրուկի մեջ՝ փորձելով այդ կերպ փածչել բանտից: Այնուամենայնիվ նրանց ծրագիրը ձախողվել էր, երբ անվտանգության աշխատակիցները նկատել էին ճամպրուկը դժվարությամբ տեղից շարժող 22-ամյա Բլանկոյին:
El Nuevo Herald-ի տվյալներով՝ բանտի աշխատակիցները բացելով ճամպրուկը այնտեղ գտել էին կծկված, կիսամերկ Գարսիային:
Փոխգնդապետ Ռաֆաել Ռոդրիգեսի խոսքերով Բլանկոյին վճարել էին 1,100 դոլար ծրագրի իր հատվածը կատարելու համար:
Գարսիան իր հերթին 3,175 դոլար էր վճարել բանտընկերներին փախուստի գործում իրեն օգնելու համար:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply