Իր ճոխ ապրելակերպի շուրջ եղած քննադատությունը նվազեցնելու համար Վրաստանի նախագահը ինքն է վարել մեքենան դեպի օդանավակայան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 14:45

Հավանաբար նա առավել սովոր է քաղաքով շրջել զրահապատ լիմուզինով, որին ուղեկցում են թիկնապահները:
Սակայն Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ապացուցեց իր սովորական մահկանացու լինելը՝ Թբիլիսիի օդանավակայն գնալով ժամանակակից քաղաքային ճամպրուկով, միայն իր կնոջ ուղեկցությամբ:
Սահակաշվիլին ինքն էր վարում իր սեփական մեքենան դեպի օդանավակայն պաշտոնական այցով Ադրբեջան մեկնելու համար: Նա այս քայլը կատարեց այն ժամանակ, երբ նրա ճոխ ապրելակերպի վերաբերյալ բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում:
Վրաստանի նախագահի PR խումբը նկարահանել էր նրան իր կնոջ հետ մեքենա նստելիս և Թբիլիսիի փողոցներով առանց ուղեկցության շրջելուց հետո օդանավակայան ուղևորվելիս:
Այնուհետև տեսահոլովակում երևում է, թե ինչպես է նա խցանման մեջ ընկնում և սպասում կարմիր լույսի տակ:
Տեղեկատվական թիմը այս հոլովակը տեղադրել է նաև YouTube կայքում:
Նախկինում Սահակաշվիլին շրջագայում էր զրահապատ Mercedes լիմուզինով՝ զինված թիկնապահներով լի մեքենաների ուղեկցությամբ:
Ըստ երևույթին՝ նախագահը այս քայլը կատարել է Թբիլիսիում պալատ կառուցելու և պաշտոնական օգտագործման համար երկու ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ քննադատությունը դադարեցնելու նպատակով:
Նոր կառավարությունը ևս մեղադրել էր նրան անընդունելի շռայլության համար, որից հետո Սահակաշվիլին ցույց է տալիս, որ միանգամայն առանց ուղեկցության է երթևեկում՝ հայտնելով, որ եթե ինչ-որ բան պատահի իր կինը իր կողքին է և կպաշտպանի իրեն:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply