100.000 թրթուրներ տեղափոխող ուղևորը օդնավակայանի աշխատակիցներին հայտնել է, որ պատրաստվում է դրանք ուտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 14:31

Գատվիքի օդանավակայանում չորս պայուսակի մեջ տեղավորված 100.000 չորացրած թրթուրներ տեղափոխող մարդը հայտարարել է, որ պատրաստվում է դրանք ուտել:
22-ամյա տղամարդը 94 կիլոգրամ զանգված ունեցող թրթուրներին փաթաթել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ, այնուհետև դրանք տեղավորել իր պայուսակների մեջ՝ նախքան արևմտյան Աֆրիկայում գտնվող Բուրկինա Ֆասոյից Մեծ Բրիտանիա տեղափոխվելը:
Նրան կանգնեցրել են անցագրային կետի աշխատակիցները և խուզարկության ժամանակ հայտնաբերել աշխարհի որոշ մասերում դելիկատես համարվող միջատներին:
Անցագրային կետի աշխատակիցը հայտնում է, որ սա երբևէ պատահած նմանատիպ դեպքերի մեջ իր մասշտաբներով ամենախոշորն էր:
Անցագրային կետի աշխատակիցները խուզարկել էին տղամարդուն, քանի որ նրանք հսկողության տակ են պահում կենդանական ծագում ունեցող սննդի ներկրումը Մեծ Բրիտանիա: Տղամարդուն տեղեկացրել էին միջատների ներկրման արգելքների մասին և անվտանգության աշխատակիցները ոչնչացրել էին ավելի քան 100.000 միջատներին:

Դիտվել է 3376 անգամ:
Print Friendly

Leave a Reply