Ըստ լիբիացի պաշտոնիայի՝ եգիպտացի կալանավորները կարտաքսվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 14:16

Լիբիայի անվտանգության ծառայության աշխատակիցը տեղեկացրել է, որ անցած շաբաթ Բենգազիում ձերբակալված, քրիստոնեություն տարածող 50 եգիպտացիները, ովքեր մեղադրվում էին անօրինական կերպով երկիր մուտք գործելու և աշխատելու մեջ, շուտով կարտաքսվեն երկրից:
Այս շաբաթ համացանցում տարածված տեսահոլովակի մեջ ցուցադրվում է քրիստոնյա եգիպտացիների մի խումբ՝ սափրած գլուխներով, իսկ զինվորական բաճկոնով մի մարդ ասում է, որ շուրջ 100 ղպտի եգիպտացիներ քրիստոնեություն տարածելու մեղադրանքով գտնվում են կալանքի տակ: Տեսանյութում բանտարկվածների կողքին ցուցադրվում են նաև աստվածաշնչեր և քրիստոնեական այլ գրքեր:
Շաբաթ օրը լիբիական անվտանգության ծառայության աշխատակիցը, օրենքի համաձայն պահելով անանության սկզբունքը, նշեց, որ կալանավորվածները շուտով կարտաքսվեն:
Եգիպտական կառավարությունից տեղեկացնում են, որ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ամր Կամելը շաբաթ օրը լիբիացի իր գործընկերոջ հետ համաձայնության է եկել կալանքի տակ գտնվողների հարցով:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply