Սիրիայում աշակերտների վիճակը ծանր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 14:05

Սիրիական ընդդիմադիրների տիրապետության տակ գտնվող և Ասադի ուժերի կողմից հաճախ ռմբակոծության ենթարկվող Բայըրբուջաք բնակավայրում մնացած բնակչությունը, դիմակայելով մի շարք դժվարությունների, աշխատում է շարունակել իր առօրյա կյանքը: Մի շրջանում, որտեղ ոչ առողջապահական, ոչ էլ կրթական ծառայություններ են մատուցվում, երեխաները արդեն մեկ տարի է դպրոց չեն հաճախում: Իսկ կամավոր ուսուցիչների ջանքերով կրկին բացված դպրոցներում աշակերտները սովորում են ծանր պայմաններում՝ կոտրված նստարաններով, չջեռուցվող դասարաններում:
Բայըրբուջուք բնակավայրի դպրոցի տնօրեն Մերալ Մոլան խեսելով «Anadolu» գործակալության թղթակցի հետ, նշել է. «Որպեսզի երեխաները կարողանան շարունակել իրենց ուսումը, հավաքում են հին գրքերն ու տետրերը և դասեր անցկացնում: Շրջանի մոտ 20 գյուղից հազար երեխայի հավաքում և դպրոցներ են տանում: Սակայն դա դժվարությամբ ենք անում, քանի որ վառելիքի խնդիր կա»:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply