Մեծացվում է մահմեդական սրբավայրի՝ Քաաբայի տարածքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 14:00

Մահմեդական գլխավոր սրբավայրի՝ Քաաբայի տարածքը մեծացվում է, քանի որ զգալիորեն աճել է հաջի՝ ուխտի եկող հավատացյալների թիվը: Հիմա այնտեղ աշխատանքներ են ընթանում և Քաաբայի տարածքը վերածվել է իսկական շինհրապարակի:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Քաաբայի շրջակա տարածքի ընդլայնումը իրականացվելու է չորս փուլով, որի համար տրամադրվել է 80 մլդ դոլար: Նախատեսվում է կառուցել ևս երկու մինարեթ՝ այդպիսով մինարեթների ընդհանուր թիվը հասցնելով 11-ի:
Ներկայումս Քաաբայի շուրջ միևնույն ժամանակ կարող են պտտվել 770 հազար մարդ, իսկ 2020 թվականին նախագծի ավարտից հետո այդ հավատացյալների թիվը կհասնի 1 մլն 200 հազարի:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply