Ահմեդ Դավութօղլուին մեղադրել են իսքենդեր ուտելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2013 13:56

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բուրսայում գտնվելու ժամանակ կնոջ՝ Սարե Դավութօղլուի հետ միասին ճաշելու համար մի հաստատություն է մտել: Նախարարը սպասել է, մինչև կպատրաստեն իր պատվիրած իսքենդերը (շաուրմայի մի տարատեսակ): Այդ ժամանակ հաստատության դիմացով անցել է «Türk haber sen» լրատվական կայքի Բուրսայի մասնաճյուղի նախագահ Օրհան Ավջըն: Վերջինս այսպիսի արտահայտություն է բղավել Դավութօղլուի հասցեին. «15 տարի է այստեղով անցնում եմ, սակայն մի անգամ չկարողացա իսքենդեր ուտել: Բարի ախորժակ հարգելի նախարար: Բայց աշխատողն էլ թող ուտի»:
Ինչպես տեղեկացնում է «Doğan» լրատվական գործակալությունը՝ անվտանգության աշխատակիցները Օրհան Ավջըին անմիջապես հեռացրել են այդ վայրից, որպեսզի Դավութօղլուն չլսի նրա բղավոցները: Երբ ըմբոստ լրագրողին նստեցրել են ոստիկանական մեքենա և հեռացրել, նա իր բողոքն է հայտնել. «Ես ուզում եմ պատմել մեր նեղության մասին: Ուզում եմ ասել, որ աշխատավարձը չի բավարարում մեզ: Նա իմ նախարարն է, ու՞մ կարող եմ դիմել»:
Այնուհանդերձ Դավութօղլուն այդպես էլ չլսեց դժգոհ քաղաքացու բողոքը, վայելեց իր ճաշը և լավ տպավորություններով հեռացավ Բուրսայից:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply