Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը առանձնազրույց են ունեցել,տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 3, 2013 2:40

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  այսօր  ԲՀԿ կենտրոնական  գրասենյակում հանդիպում է   տեղի  ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների   ետևում  տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով: Ժառանգություն խմբակցությունից հանդիպմանը  մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել  մանրամասներ   հայտնել քննարկված  թեմաների շուրջ:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply