Արմինե Բաբայանը լրացրեց միջազգային վարպետի նորմա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 2, 2013 14:11
23-ամյա երեւանցի շախմատիստուհի Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա: Սա Արմինեի երկրորդ նման հաջողությունն է: Շուրջ մեկ ամիս առաջ նա միջազգային վարպետի նորմա էր լրացրել նաև Հայաստանի կանանց 2013 թ. առաջնությունում:
Մաշհադում Բաբայանը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 41,4 կետով բարձրացրեց իր վարկանիշը:
10,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Օմիդ Նորուզին (Իրան):
Դիտվել է 959 անգամ:





Facebook
Tweet This