Ջեկի Չանին այսուհետ կարելի է տեսնել քաղաքական դաշտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 13:50

Աշխարհահռչակ աստղ Ջեկի Չանը այս շաբաթ միացել է Չինաստանի գերագույն քաղաքական խորհրդատվական մարմնին:

Համաձայն չինական ուսումնասիրությունների կենտրոնի համանախագահ պրոֆ. Սոննի Հոյի՝ Չանի անդամակցությունը Չինաստանի ժողովրդական քաղաքական պահպանողական համաժողովին  կապված է նրա հանրահայտ լինելու հետ, ինչը կարելի է օգտագործել նոր կապերի հաստատման մեջ: Ջեկի Չանի գործունեության մեջ կարելի է նկատել  փափուկ ուժի կիրառումը: Նա գործում է Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարության ներքո:

Աստղի նոր պաշտոնը այդքան էլ չի հրապուրել սոցալական ցանցերի ակտիվիստներին, հատկապես հաշվի առնելով, որ պրո-պեկինյան հայացքների համար Հոնկոնգում Չանի  հռչակը վերջին տարիներին նվազել է:

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply