Շվեյցարացի բուժքույրը հեռացվել է աշխատանքից Facebook-ի իր էջում դիակների հետ նկարներ տեղադրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 13:47

Ծեր կնոջ դիակի հետ նկարված շվեյցարացի բուժքույրը, ով նկարը տեղադրել էր Facebook-ի իր էջում, հեռացվել է աշխատանքից:

Նկարները ուրբաթ օրը բացահայտել և հրապարակել է 20 Minuten թերթը:

Շվեյցարիայի բուժքույրների ազգային ֆեդերացիան այս արարքը որակել է շոկային:

Լուսանկարներից մեկում պատկերված էր մահացած կնոջ կողքին նկարի համար կեցվածք ընդունած և ժպտացող բուժքույրը:

Կնոջ Facebook-ի էջում տեղադրված էին նաև սատանիստական տարրեր պարունակող նկարներ: Գործի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply